Դեղագործական ընկերություններ
Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում
![Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունն իր վրա է վերցրել MSD merck sharp & dohme դեղագործական ընկերության արտադրանքի ներկայացումն ու մարքետինգը Հայաստանում](up/article/big/file_28046_9127039.jpg)
Սույն թվականի ապրիլից հայտնի MSD դեղագործական կազմակերպության արտադրանքը Հայաստանում ներկայացնելու է Բեռլին Խեմի Մենարինի դեղագործական ընկերությունը:
Մանրամասների մասին զրուցեցինք Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Ղոսլամյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, ի՞նչ պայմանագիր է կնքվել Բեռլին- Խեմի Մենարինի և MSD ընկերությունների միջև:
– Նախկինում MSD ընկերությունն ունեցել է իր ներկայացուցիչները Հայաստանում, ովքեր աշխատել են Վրաստանի ներկայացուցչության հետ համատեղ, սակայն, բիզնես նպատակներից ելնելով, ընկերությունը նախընտրել է պայմանագիր կնքել Բեռլին-Խեմի Մենարինի դեղագործական ընկերության հետ, որպեսզի վերջինս Հայաստանում զբաղվի ընկերության ներկայացուցչությամբ և դեղամիջոցների ներկրումով: Այս տարվա ապրիլի 1-ից MSD դեղագործական ընկերության դեղամիջոցները կներկրվեն և կներկայացվեն Բեռլին-Խեմի Մենարինի ընկերության կողմից:
– Ի՞նչ ընկերություն է MSD-ն:
– MSD - Merck Sharp & Dohme (MSD) դեղագործական ընկերությունը դեղարտադրության ոլորտում համաշխարհային հսկա է` շատ բարձր վարկանիշով, նորարարական դեղամիջոցների արտադրությունով:
– Որո՞նք են ընկերության արտադրության հիմնական ուղղությունները:
– Լինելով խոշոր ընկերություն՝ արտադրության սահմանները ևս ընդարձակ են: Ընկերությունը հիմնականում արտադրում է բրենդային դեղամիջոցներ: Հայաստանում գրանցված դեղամիջոցները հիմնականում ուղղված են լյարդաբանությանը` հեպատիտ C-ի բուժմանը, վերարտադողականությանը` անպտղության բուժում ժամանակակից դեղորայքով, մաշկաբանությանը` մաշկի հետ կապված ամենատարբեր խնդիրների բուժմանը, ալերգիաներին, ալերգիկ ռինիտներին և այլն: Դեղացանկում կան ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ: Ռևմատոլոգիայի, վնասվածքաբանության, վիրաբուժության և սրտաբանության բնագավառներում ևս իր առաջարկներն ունի այս ընկերությունը: Ընկերության ոչ բոլոր դեղամիջոցներն են այժմ գրանցված Հայաստանում և մեր առաջնային նպատակներից մեկը որոշակի ժամանակահատվածում Հայաստանում MSD ընկերության դեղամիջոցների ցանկը համալրելն է` գրանցել և ներկրել նոր դեղամիջոցներ:
– Մտավախություն չկա՞, որ երկու դեղագործական ընկերությունների միջև անհավասար մրցակցություն սկսվի:
– Նմանատիպ դեղամիջոցներ կան, սակայն այս հարցի լուծման համար մշակվում են այնպիսի աշխատանքային պայմաններ, որի պարագայում ըստ իր ցուցումների ճիշտ կներկայացվի յուրաքանչյուր դեղամիջոց: Ոչ մի սուբյեկտիվ մրցակցային պայքար միմյանց միջև չի կարող լինել: Յուրաքաչյուր դեղամիջոց ունի իր առանձնահատկությունը և, թեկուզ չնչին տարբերությամբ, մեկը մյուսից առանձնանում են:
– Այսինքն, ընկերությունների միացման դեպքում նույնացում չի՞ սպառնում:
– Շատ կարևոր է, որ բժիշկները, առողջապահական ոլորտի աշխատակիցները և ինչու ոչ, նաև քաղաքացիներն իմանան, որ այստեղ տեղի է ունեցել ոչ թե երկու ընկերությունների միացում, ոչ թե մի ընկերությունը գնել է մյուսին, այլ զուտ պայմանագրային համագործակցություն է, որի հիման վրա Բեռլին-Խեմի Մենարինի ընկերությունը երկարաժամկետ իր վրա է վերցրել MSD ընկերության դեղամիջոցների ներկայացումը և ներկրումը:
– Դուք նշեցիք, որ MSD ընկերության դեղամիջոցները մինչ այս պայմանագիրը կնքելը առկա են եղել Հայաստանում: Նշեք, խնդրեմ, հանրությանը ծանոթ մի քանի դեղամիջոցներ:
– Այո, ընկերությունը գործել է և հիմա էլ դեղաշուկայում կան MSD ընկերության հայտնի դեղամիջոցները, ինչպես օրինակ՝ ալերգիկ ռինիտների դեպքում կիրառվող հայտնի «Նազոնեքսը», սրտաբանության բնագավառում՝ «Զոկոռը», «Ռենիտեկը», մաշկային հիվանդությունների դեմ «Ցելիստոդերմը», «Էլոկոմը», հակաբիոտիկներից` «Ցեդեքսը» և «Տիենամը»:
– Ինչո՞վ է այս ընկերության արտադրանքն առանձնանում դեղաշուկայում:
– Առանձնանում է իր ինովացիոն, բրենդային դեղամիջոցների ցանկով, որոնք ստեղծվել են անմիջապես ընկերության կողմից: Բոլոր դեղամիջոցներն ապացուցողական հիմք ունեն և անցել են բազմաթիվ լուրջ հետազոտություններ: Ընկերության կենտրոնական գրասենյակն ԱՄՆ-ում է, սակայն մասնաճյուղեր ունի աշխարհի շատ երկրներում և տարբեր դեղամիջոցներ արտադրվում են տարբեր երկրներում:
– Աշխատանքային ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Բեռլին- Խեմի Մենարինի ընկերությունը:
– Ներկայումս Բեռլին-Խեմի Մենարինի ընկերության աշխատակազմն ակտիվորեն ներգրավված է ուսումնական գործընթացի մեջ` լավագույնս իրազեկ լինելու MSD ընկերության առանձնահատկություններին, դեղաբազային: Քանի որ MSD-ն Հայաստանում աշխատել է և ունեցել աշխատանքային հարաբերություններ առողջապահական համակարգի հետ, բոլոր բարի ավանդույթները, հարաբերությունները, որ ձևավորվել են տարիների ընթացքում, մենք պատրաստ ենք ընդունելու և շարունակելու: Պատրաստ ենք փոխհամագործակցել բժիշկների հետ, աջակցել բոլոր ուսումնական ծրագրերին, որոնց մասնակցել է MSD-ն: Մեր նպատակն է պահպանել և ավելի զարգացնել համաշխարհային դեղագործական հսկայի գիտական պոտենցիալի ներդրումը հայկական առողջապահության մեջ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը «ԿԱՏԻՈՆՈՐՄ»-ը՝ ամենաորոնված ապրանքանիշ դեղագործական ոլորտում. մրցանակի արժանացավ «ՍԱՆՏԵՆ» ընկերությունը](up/article/small/file_27636_7265851.jpg)
Մեդ-Պրակտիկի թիմն այցելեց «ՍԱՆՏԵՆ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն՝ պարզելու համար Մեդ-Պրակտիկ առողջապահական պորտալում որոնողական համակարգերով ռեկորդային փնտրում ունեցած «ԿԱՏԻՈՆՈՐՄ» ապրանքանիշի հաջողության...
![](images/calendar.png)
![Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում Բագրատ Լալայան. «Վիկտորիա քոնսալթինգ» մարքեթինգային ընկերության համար 2013-ն ակտիվ գործունեության շրջան էր դեղագործական շուկայում](up/article/small/file_27534_5988472.jpg)
«Վիկտորիա քոնսալթինգ» (Victoria Consulting) ընկերությունն ընդամենը մեկ տարի է, ինչ գործունեություն է ծավալում դեղերի առաջխաղացման ասպարեզում, բայց արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և պրոֆեսիոնալ աշխատանքի...
![](images/calendar.png)
![Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն](up/article/small/picture_213.jpg)
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhlpkkJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384